Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ասում են...

Ասում են...
30.05.2014 | 00:29

...թե չնայած Գագիկ Ծառուկյանը կյանք չունի առանց Վովա Գասպարյանի, որ Սերժ Սարգսյանի կենացներից հետո երկրորդ հորիզոնականում հենց Զորավարի կենացն է վերջինս հոտնկայս խմում, այնուհանդերձ, հավաստի աղբյուրների տեղեկացմամբ, վերջին շրջանում բավականին ջերմացել են նաև նրա ու ԱԱԾ-ի ղեկավարի հարաբերությունները: Իսկ մամուլի տեղեկացմամբ, Վ. Գասպարյանի պաշտոնանկության «գործում» ԱԱԾ-ի ղեկավարի դերակատարությունն ամենևին էլ վերջիններից չէ:

Դիտվել է՝ 1843

Մեկնաբանություններ